Թուրքիայում ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակից
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին հաղորդագրություն է տարածել երկրի ՆԳՆ-ն:
Ներքին գործերի նախարարությունն ընտրատարածքների անվտանգությունն ապահովելու համար 326 հազար աշխատակից կուղարկի, իսկ Ժանդարմերիայի բարձրագույն հրամանատարությունը՝ 200 հազար:
Անվտանգության ապահովման գործում կներգրավվեն նաև առափնյա պահպանության հրամանատարությունը և անվտանգության ընկերությունների աշխատակիցները։
Ընդգծվում է, որ քվեարկության օրը զենք կրելու իրավունք կունենան միայն ընտրատեղամասերի անվտանգության ապահովման գործում պաշտոնապես ներգրավված աշխատակիցները։