Բայդենն ամերիկյան բանկերի խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան բանկային համակարգի ներկայիս խնդիրների համար մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմին։
«Օբամա-Բայդենի վարչակազմի ժամանակ մենք խիստ պահանջներ ենք դրել այնպիսի բանկերի համար, ինչպիսիք են Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, որպեսզի համոզվենք, որ ճգնաժամը, որը տեսանք 2008-ին, չկրկնվի: Ցավոք, նախորդ վարչակազմը չեղյալ է հայտարարել այդ պահանջներից մի քանիսը»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 13-ին նշել է Բայդենը բանկային համակարգի խնդիրներին վերաբերող ելույթի ժամանակ:
Նա հավելել է՝ կոնգրեսին և բանկային կարգավորող մարմիններին կխնդրի մեծացնել վարկային հաստատությունների նկատմամբ պահանջները՝ նվազեցնելու նոր սնանկությունների հավանականությունը։
Ավելի վաղ Jerusalem Post պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ում փակվել են Silicon Valley Bank և Signature Bank խոշորագույն բանկերը, ինչը կարող է համակարգային մեծ ճգնաժամ առաջացնել: