ԵՄ-ն կես տարով երկարաձգել է 1,5 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը հերթական անգամ վեց ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը, որը վերաբերվում է 1,5 հազար ֆիզիկական և 205 իրավաբանական անձի:
Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին ասվել է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Որոշումը կայացվել է առանց քննարկման։ Եվրամիությունը Ռուսաստանի համար սկսել է սև ցուցակ կազմել 2014 թվականի մարտին՝ վեց ամիսը մեկ կես տարով երկարացնելով այն։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել։