Mercedes-Benz-ը կներկայացնի GLA թարմացված քրոսովերը
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հայտնել է GLA թարմացված քրոսովերի մասին, որը կցուցադրվի 2023 թվականին, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն։
Դատելով միակ հրապարակված պատկերից՝ վերափոխված Mercedes-Benz GLA-ն համալրված կլինի նոր ճաղավանդակով և վերամշակված թափարգելով։ Մեքենայի սրահում կլինի 10,25 դյույմանոց մուլտիմեդիա սենսորային էկրան, թարմացված MBUX համակարգ և նոր ղեկ։
Վերափոխված Mercedes-Benz GLA-ի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 16-ին։