Պերուում խոշոր ջրհեղեղի հետևանքով կա 18 զոհ
Պերուում 18 մարդ է զոհվել Յակու ցիկլոնի պատճառով առաջացած հեղեղումներից և անձրևներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտին։
Agence France-Presse-ի տեղեկատվությամբ՝ «տարերքի զոհերի թիվն անցած շաբաթվա ընթացքում հասել է 18 -ի։ Ըստ իշխանությունների վիճակագրության՝ ընդhանուր առմամբ, անձրևների այս սեզոնին, որն սկսվել է մի քանի ամիս առաջ, արդեն զոհվել է 59 մարդ, ավերվել է ավելի քան 1300 բնակելի շենք։
Հեղեղումներն ու սողանքները պարբերաբար դառնում են պերուացիների մահվան պատճառ: Օրինակ՝ այս տարվա փետրվարին Պերուի հարավային մասում գտնվող Արեկիպայի դեպարտամենտում սողանքների զոհ է դարձել 40 մարդ, իսկ 2017-2018 թթ.-ի անձրևների սեզոնին տարերքը խլել Է ավելի քան 10 մարդու կյանք և ավերել 16 հազարից ավելի բնակելի շենք: