Էկվադորի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Էկվադորի ազգային հավաքականը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին։ Ազգային հավաքականը գլխավորել է իսպանացի մասնագետ Ֆելիքս Սանչեսը։
Իսպանացին հարավամերիկյան թիմի ղեկին փոխարինեց արգենտինացի Գուստավո Ալֆարոյին։
Նոր մարզիչն արդեն հստակ խնդիր է դրել՝ Էկվադորին դուրս բերել ԱԱ-2026․ առաջնությունը կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Սանչեսի նախկին աշխատավայրը եղել է Կատարի հավաքականը։ Այս թիմի հետ իսպանացի մարզիչը դարձել է Ասիայի ազգերի գավաթի 2019թ. հաղթող։ Նրա գլխավորությամբ Կատարը սեփական հարկի տակ ընդունեց ԱԱ-2022-ը և նույն Էկվադորի հավաքականի հետ խմբում զբաղեցրեց վերջին տեղը։
Աղբյուր ArmSport.am