Կյանքից հեռացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն
Ճապոնիայում վախճանվել է հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Կոդանսյա» հրատարակչությանը։ Կենձաբուրո Օեն 88 տարեկան էր, նա մահացել է ծերությունից։
Գրողը վախճանվել է մարտի 3-ին, սակայն նրա մահվան մասին միայն այժմ են հաղորդում։ Նա դարձել Է երկրորդ ճապոնացի գրողը Յասունարի Կավաբատայից հետո, որն արժանացել Է գրականության Նոբելյան մրցանակի։
Օեն Նոբելյան մրցանակը ստացել է 1994 թվականին: Նա արժանացել է նաև ճապոնական բազմաթիվ գրական մրցանակների՝ «Ակուտագավա», «Նոմա», «Սինտյոսյա» և այլն։ Առավել մեծ ժողովրդականություն են ձեռք բերել նրա «Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս», «Ֆուտբոլ 1860», «Ուշացած երիտասարդություն» և այլ ստեղծագործությունները։ Նրա թարգմանված գրքերը լայն տարածում են ստացելնաև ռուս նշանավոր ճապոնագետ և թարգմանիչ Վլադիմիր Գրիվնինի շնորհիվ, որն անձամբ Էր ճանաչում Օեին և բարեկամացել Էր գրողի հետ։