Շախմատի ԵԱ-ի 10-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Մանուկյանը:
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Էմին Օհանյանի պարտիաները: Նախավերջին խաղափուլից առաջ մրցաշարի առաջատարներն են Ալեքսեյ Սարանան և Կիրիլ Շևչենկոն, ովքեր 10 հնարավորից վաստակել են 8 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր: