Ստամոքսից բժիշկները մեկ կիլոգրամ մազ են հեռացրել
Մերձմոսկովյան շրջանում բժիշկները հիվանդի ստամոքսից հեռացրել են 45 սանտիմետր երկարությամբ և մեկ կիլոգրամ քաշով մազի մի կույտ, հայտնում է մարզային առողջապահության նախարարությունը։ Հիվանդանոց է ընդունվել 22-ամյա մի կին՝ գանգատվելով որովայնի սուր ցավերից, մշտական սրտխառնոցից և փսխումից։
«Զննումների ժամանակ բժիշկները նրա ստամոքսում հսկայական մազածածկույթ են հայտնաբերել՝ տրիխոբեզոար։ Պարզվել է, որ աղջիկը երկար ժամանակ ուտում էր իր մազերը»,-Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Կատարվել է շտապ վիրահատություն. Այժմ աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրան առաջարկվել է բուժման կուրս անցնել հոգեթերապևտի մոտ։
Ավելի վաղ Մոսկվայի մարզում մի կնոջ ստամոքսից երեք կիլոգրամանոց մազագունդ էին հեռացրել։ Պարզվել է, որ երկար ժամանակ հոսպիտալացվածը կերել է մազերը և նախկինում վիրահատվել դրա պատճառով։