Կինն իր բնակարանում գրանցել է 762 օտարերկրացու
Սախալինի բնակչին քրեական պատասխանատվության են ենթարկել անօրինական միգրացիա կազմակերպելու համար։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ASTV.ru-ն։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության Սախալինի շրջանի աշխատակիցները պարզել են, որ Անիվսկի շրջանի բնակչուհին 2019-ից 2021 թվականներին իր բնակարանում գրանցել է 762 օտարերկրյա քաղաքացու։
Ռուս կինը մարդկանց միգրացիոն ռեգիստրում է մտցրել՝ փողի դիմաց կնքելով ֆիկտիվ աշխատանքային պայմանագրեր։ Յուժնո-Սախալինսկի դատարանը կնոջը դատապարտել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի կենտրոնական շրջանի դատախազությունը ստուգման ժամանակ ավելի քան 800 միգրանտների բնակելի տարածքում հայտնաբերել էր ֆիկտիվ գրանցումով «ռետինե» բնակարան։ Սակայն իրենք՝ միգրանտները, չեն հայտնաբերվել բնակարանի ներսում։