Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի թանգարան (լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Անպայման այցելեք՝ առավելեւս, եթե չեք եղել։ Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված եւ մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։ Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ», - գրել է վարչապետի տիկինը։