Աղջիկը կյանքից զրկել է 55-ամյա կնոջը՝ կեղծելու համար իր ինքնահրկիզումը
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա կնոջը, ով սպանել է 55-ամյա հարևանուհուն՝ սեփական մահը կեղծելու համար։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tribune India-ն։
21-ամյա Անթիմը, ով սովորում էր դեղագործ դառնալու համար, սիրավեպ է սկսել Ուտար Պրադեշից մի տղամարդու հետ, որին նա ծանոթացել է սոցիալական ցանցերում: Երիտասարդ աղջիկը ցանկացել է փախչել տղամարդու մոտ, սակայն չի ցանկացել, որ իր ընտանիքն իմանա այդ մասին։ Այնուհետև հնդիկը որոշել է սպանել 55-ամյա հարևանին, որի անունը Ռաջվանտի էր, որպեսզի կեղծի իր մահը։
Անթիմը կնոջը դեղահաբեր է տվել, որոնք նրան հարբեցրել են, իսկ հետո խեղդել: Ավելի ուշ նա հոսանքահարել է մարմինն ու այրել տուժածի դեմքը: Փախուստից առաջ Անթիմը սպանված կնոջը հագցրել է նրա հագուստն ու զարդերը։
Անտիմի հայրը հավատացել է, որ դուստրն ինքնասպան է եղել և դիակիզել է դիակը։ Սակայն Ռաջվանտիի որդին կասկածել է, որ մահացածը իր մայրն է։ Նա դիմել է ոստիկանություն, սկսվել է հետաքննություն։
«Մենք լուսանկարել ենք զոհի մարմինը՝ ձեռքերի վրա կնճիռներ տեսնելով: Նրանք նշել են, որ դա չի կարող լինել երիտասարդ աղջիկ։ Մեր փորձագետները վերլուծել են հեռախոսազանգերը, այդ թվում՝ գրանցված համարից մինչև մեղադրյալի համարը»,- հայտնել են ոստիկանությունից։
Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է գտնել ու ձերբակալել Անտիմին, նրան դատարան են բերել։ Այժմ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք այլ անձինք ներգրավված են եղել հանցագործության մեջ: