Պուտինը մեծ մարտիկ է, Հռոմի պապը՝ հրաշագործ, Թրամփը՝ անցյալ. Վենեսուելայի նախագահը կարճ բնութագրել է համաշխարհային դեմքերին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արգենտինացի լրագրող Ալֆրեդո Սերանոյին տված հարցազրույցում կարճ նկարագրություններ է տվել մի շարք խոշոր գործիչների, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մադուրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է մեծ մարտիկ, Հռոմի պապին՝ հրաշագործ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախագահ։
«Հռոմի պապը հրաշագործ է, Ամերիկյան պետությունների կազմակերպության քարտուղար Լուիս Ալմագրոն դավաճան է, Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն՝ բանակցող, Ջո Բայդենը՝ նախագահ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ անցյալը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մարտիկ է, Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին աղբ է, Ֆիդել Կաստրոն պատմական հսկա է»,- ասել է Մադուրոն La Pizarra հաղորդաշարի եթերում: