Հրապարակվել է Մոսկվայում Ինտերպոլի կողմից հետախուզվող վտանգավոր հանցագործի հետապնդման և ձերբակալման տեսանյութը
Համացանցում հայտնվել է Մոսկվայում վտանգավոր հանցագործ Ջաբբար Յուսիֆիի հետապնդման և հետագա ձերբակալության տեսագրությունը: Տեսանյութը հրապարակել է ՌԴ ՆԳՆ-ը։
Հրապարակված կադրերում պատկերված են ոստիկանության աշխատակիցների բանակցությունները ռադիոկապով, ինչպես նաև տեսագրությունը տեսահսկման տեսախցիկից: Մասնավորապես, տեսանյութի վերջին վայրկյաններին երևում է, թե ինչպես են Յուսիֆիի վարած մեքենան հետապնդում իրավապահները։ Մի պահ ձերբակալվածը կանգ է առնում, դուրս գալիս մեքենայից և սկսում փախչել։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը դուրս է գալիս ծառայողական մեքենայից և վազում նրա հետևից։
29-ամյա Յուսիֆիի ձերբակալության մասին, որը Ինտերպոլի կողմից հետախուզվում է մի քանի երկրներում, հայտնի է դարձել մարտի 11-ին: Ձերբակալվածի մեքենան կանգնեցրել են Մոսկվայի օղակաձև ճանապարհի վրա՝ ստուգման համար, սակայն նա փորձել է թաքնվել ՝ տեղափոխվելով Ռեուտովի բնակելի բակերից մեկը։ Ոստիկանության աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել հետապնդման ժամանակ, որից հետո նա կանգ է առել։
Յուսիֆին պատանեկան Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մեդալակիր է։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նրա մարզիչ Ասկար Կալաշովի խոսքով՝ տղամարդը, ենթադրաբար, 2021 թվականին Դնեպրում հաշվեհարդար է տեսել Ուկրաինայի քաղաքացու հետ, որն իբր բռնաբարել է իր մորը: