18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պոդոլսկում 18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը նրա բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո փորձել է թաքնվել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Shot հեռագրային ալիքը։
«2023 թվականի մարտի 10-ին Պոդոլսկ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է 16-ամյա մի աղջիկ՝ պարանոցի շրջանում դանակահարությամբ։ Բնակարանի դուռը փակ է եղել, հատակին պառկած տուժածին հայտնաբերել են ընկերները, որոնք պատշգամբի բաց դռնից բնակարան են մտել և դեպքի վայր են կանչել ԱԻՆ-ի աշխատակիցներին»,— հայտնում են մարզի դատախազությունից։
Աղջիկը մահացել է շտապօգնության մեքենայում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Քրեական գործ է հարուցվել։
SHOT-ի տրամադրության տակ են հայտնվել 16-ամյա 9-րդ դասարանցուն անպատասխան սիրո պատճառով սպանած Պոդոլսկի 18-ամյա բնակչի հետ հարցաքննության բացառիկ կադրերը։
Ձերբակալվածը խոստովանել է դաժան հաշվեհարդարը և իրավապահներին հանգիստ պատմել, թե ինչպես է հայտնվել աշակերտուհու տանը։ Նա հաստատել է ավելի վաղ հայտնված վարկածն այն մասին, որ հերթական մերժումից հետո մտել է աղջկա տուն և կտրել նրա պարանոցը: