Սերգեյ Բեզրուկովը պսակադրվել է (լուսանկարներ)
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը եկեղեցով պսակադրվել է իր երեք երեխաների մոր՝ ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է thevoicemag.ru-ն:
49-ամյա դերասանը պատմել է, որ ինքն ու կինն այցելել են եկեղեցի և պսակադրվել: Այս մասին Բեզրուկովը հայտնել է իր անձնական բլոգում։ Դերասանը կնոջ հետ երկու լուսանկար է հրապարակել:
«Մենք միասին ենք արդեն ութ տարի։ Լուսանկարներ՝ պսակադրությունից»,- գրել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը։
Բեզրուկովի առաջին կինը դերասանուհի Իրինա Բեզրուկովան էր։ Նրանք ամուսնացել էին հանրահայտ «Բրիգադա» սերիալի նկարահանումների ժամանակ՝ 2000 թ.: 15 տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է։ Իրինա Բեզրուկովան վերջերս խոստովանել է, որ կարող էր նախկին ամուսնուց երկու երեխա լույս աշխարհ բերել, սակայն վիժում է տեղի ունեցել։
Բեզրուկովը երկու արտամուսնական երեխա ունի՝ դերասանուհի Կրիստինա Սմիրնովայից՝ 14-ամյա Ալեքսանդրան և 11-ամյա Իվանը։
Մինչդեռ Բեզրուկովի և Մատիսոնի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 11-ին։ Չորս ամիս անց ծնվել է նրանց դուստրը՝ Մարիան։ Այնուհետև լույս աշխարհ է եկել ևս երկու երեխա: