Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել եւս մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է հակաիրանական սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ Բայդենի ստորագրած փաստաթղթերը։