«Ամերիաբանկ»-ը DigiTec-ում ներկայացավ վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով՝ A–Space-ով
Տարածաշրջանի ամենամեծ՝ DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին «Ամերիաբանկ»-ը ներկայացավ էքսպոյի պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով՝ A–Space-ով։
Վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայր, թեմատիկ հատվածներ, հագեցած ծրագրեր։ Այստեղ մշակվում և ստեղծվում են նոր թվային ծառայություններ, որոնք բարելավում են հաճախորդների գործունեությունը: «Ամերիաբանկ»-ը, հանդիսանալով մարդակենտրոն մշակույթով կազմակերպություն, մշտապես իր ուշադրության կենտրոնում պահում է մարդուն՝ հաճախորդին, աշխատակցին և այսօր այս DigiTec-ում ներկայանում է հենց այդ գաղափարով և այդ գաղափարի շուրջ է հավաքել իր այցելուներին։
«Ամերիաբանկ»-ի մարդակենտրոն տաղավարը բազմաֆուկցիոնալ թվային ծառայությունների մի ամբողջ համալիր է, տաղավարի A-Talks հատվածում, օրինակ, այցելուները 3 օր շարունակ կարող են զրուցել ֆինթեքի մասին, հանդիպել բանկի գործընկերներին և մասնագետներին, որոնք կիսվում էին իրենց փորձառությամբ, ներկայացնում բանկի թվային պրոդուկտները, խոսում ֆինթեքի գաղտնիքներից և հնարավորություններից:
Մանրամասները՝ տեսանյութում։