Ինչպիսի հանդգնություն․ Բենզեման պատասխանել է Դեշամին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի խոսքերը, որն ավելի խոսել էր ֆուտբոլիստ՝ 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից առաջ հավաքականից հեռանալու մասին։
Իր սոցցանցերում Բենզեման երկու Story է տեղադրել, որոնցից առաջինում, Դեշամի խոսքերի տակ, գրել է՝ «Բայց ինչպիսի հանդգնություն»։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողն իր մեկնաբանությունն ուղեկցել է ծաղրածուի էմոջիով։ Երկրորդ Story—ում Բենզեման նույնպես կարճ է ձևակերպել՝ «Սուրբ Դիդյե»։
Հիշեցնենք, որ Դեշամը հայտնել էր, որ Բենզեման ինքն է որոշել լքել Ֆրանսիայի հավաքականի ճամբարը մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով։
Աղբյուր ArmSport.am