Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում նրանք արձանագրել են չորս տասնյակից ավելի բացահայտում՝ խուզարկություններով ու զննություններով հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են մարիխուանայով լցված 10-ից ավելի փաթեթ։ Արաբկիրի բաժնում արձանագրվել է մեթամֆետամինի և մարխուանայի հայտնաբերման 6 դեպք։ Նոր Նորքի բաժնի ոստիկանները հայտնաբերել են փաթեթներով մարիխուանա, նաև մեթամֆետամին։ Փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել նաև Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողները։ Մարիխուանայի և կանեփի սերմերի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Կենտրոնական բաժնում։
Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում ևս արձանագրվել են մարիխուանայով փաթեթների հայտնաբերման դեպքեր։ Մաշտոցի բաժնի ոստիկանները նույնպես հայտնաբերել են փաթեթներով մարիխուանա։ Մարիխուանա են հայտնաբերել նաև Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարիխուանայի հայտնաբերման դեպքից բացի արձանագրվել է նաև «շոկո» թմրամիջոցի հայտնաբերման դեպք։ Էրեբունու և
Մալաթիայի բաժինների ծառայողները ևս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Շենգավիթի բաժնում էլ արձանագրվել է ափիոնի հայտնաբերման դեպք։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։