Ռուսաստանում 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի 12 հազար 241 դեպք, 42 մարդ է մահացել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 12 հազար 241-ով, մահերը՝ 42-ով։
Մեկ օր առաջ ՌԴ-ում գրանցվել է վարակման 10 311 դեպք և 44 մահվան դեպք:
Առողջացածների թիվը մեկ օրում ավելացել է 14 481-ով՝ նախորդ օրվա 14 663-ի դիմաց։
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1594 մարդ՝ նախորդ օրվա 1643-ի դիմաց։