Պայթյուն է տեղի ունեցել
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Մազարի Շարիֆ քաղաքի մշակութային կենտրոնում, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում: Mediahub.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Մազարի Շարիֆի «Տաբիան» մշակութային կենտրոնում տեղի ժամանակով 11:00-ին:
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով կան զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ: Տուժածների թվում կան լրագրողներ։
Թե ինչն է պայթյունի պատճառ դարձել, թերթը չի ճշտում։