Հայտնի է՝ ինչ կազմերով մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին
Մարտի 11-ից 25-ը սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում, որից անմիջապես հետո կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությանը։
Թիմը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝
մարզիկներ՝
Էրիկ Բաղդասարյան
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան
մարզուհի՝
Մարիետա Բուչախչյան
Մարզիչներ՝
Հայկ Նազարյան
Քնարիկ Բրսոյան
մրցավար՝
Հակոբ Սերոբյան