Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը
Շանհայի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
63-ամյա Լի Ցիանգը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, ով նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում:
Նշվում է, որ Լի Ցիանգը սերտ կապեր ունի Չինաստանի նախագահի հետ, նա 2004-2007 թվականներին, երբ Սի Ծինփինը Չժեցզյան նահանգի նահանգային կուսակցության քարտուղարն էր, եղել է նրա շտաբի ղեկավարը: