Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը
Շաբաթ օրը Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը, որը գտնվում է Ճավա կղզում։ Լավայի հոսքը հասել է մեկուկես կիլոմետր երկարության։ Տեղի բնակչության տարհանման մասին դեռ չի հայտարարվել։
Հրաբխի ժայթքումը սկսվել է կեսօրին մոտ։ Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալությունը նախազգուշացրել է վտանգավոր գոտիներում բոլոր գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որոնց շառավիղը գտնվում է հրաբխի խառնարանից երեքից յոթ կիլոմետր հեռավորության վրա, փոխանցում է Shantnews.am-ը:
Մերապիի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ: