Աղբյուր․ Մեսսին շահավետ առաջարկ է ստացել Մայամիի Ինտերից, ՊՍԺ-ն ցանկանում է պահել նրան
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել են տեղափոխվել ամերիկյան MLS-ի «Ինտեր Մայամի»: Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։
Ըստ ինսայդերի՝ ամերիկյան ակումբը 35-ամյա Մեսսիին շատ բարենպաստ ֆինանսական պայմաններով առաջարկ է արել։ ՊՍԺ-ն ցանկանում է համոզել արգենտինացի աստղին մնալ ֆրանսիական ակումբում՝ նրան առաջարկելով պայմանագիր մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Սպասվում է, որ Մեսսին իր ապագայի հարցում որոշում կկայացնի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վեչջում։ Ինքը՝ ֆուտբոլիստը, վերջերս տված հարցազրույցում ասել է, որ փարիզյան թիմում իրեն հարմարավետ է զգում և լիովին հարմարվել է ակումբին ու քաղաքին։