Երկու երիտասարդ հրապարակայնորեն կախաղան են հանվել
Իրանում Թեհրանի փողոցներից մեկում դանակով հարձակում և կողոպուտ իրականացնելու մեղադրանքով երկու քաղաքացի էին ձերբակալվել, սակայն նրանց հանցագործությունն ապացուցող տեսանյութի հայտնվելուց հետո նրանք հրապարակայնորեն կախաղան են հանվել: Մահապատիժը դիտել է 300 մարդ: Մահապատժի ենթարկվածները 24 տարեկան երիտասարդներ էին: Նրանց հանցակիցներից ևս երկու հոգի դատապարտվել են տասը տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի: Տեսանյութը YouTube- ում էր հայտնվել 2012-ի դեկտեմբեր ամսին: