Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ ԷլմիրաԿարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրքաղաք Տալլին քաղաքում մարտի 5-15-ը ընթանումէ գնդակակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Օդամղիչ ատրճանակ ձևում ԷլմիրաԿարապետյանը 10 մ, 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակիցների շարքում 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչ են անցնումորակավորման փուլի 8 լավագույն մարզիկները: Կիսաեզրափակչում խոցելով 250.0 միավորԿարապետայնը պահպանել է իր դիրքերը՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցում են` Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Զավեն Իգիթյանը(ատրճանակ), իսկ երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն` Գագիկ Նիկողոսյանը,Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Գրիգոր Պողոսյանը(ատրճանակ): Մարզիչներն են Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը: