Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը սպառնացել է Ղրիմին
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը սպառնացել է Ղրիմում «թեժ սեզոն» կազմակերպել։
Այդ մասին նա հայտարարել է ուկրաինացի հեռուստահաղորդավար Վասիլի Գոլովանովին տված հարցազրույցում.
«Ղրիմում սեզոնը թեժ է լինելու: Շատ, շատ թեժ... Ուկրաինան կբացատրի, որ իրեն պետք է վերաբերվել ոչ միայն հարգանքով, այլև մեծ վախով»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև հայտարարել է «ազատության սեզոն» կազմակերպելու ծրագրերի մասին, որը կգրավի «անկայուն» քաղաքական ռեժիմ ունեցող երկրների ուշադրությունը։