Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը
Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դարի աղետն այս կամ այն կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել եւ փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ փլուզված և փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ Իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենքեր և 75000 գյուղական տներ։