Հարրին և Մեգանը կնքել են իրենց դստերը
Սասեքսի դուքս արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մկրտել են իրենց գրեթե երկու տարեկան դստերը՝ Լիլիբեթին։ Այս մասին հայտնում է People-ը։
Նշվում է, որ արարողությունը շատ ջերմ միջավայրում է անցել։ Ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, Կալիֆոռնիայում գտնվող զույգի տանը հավաքվել էին միայն ամենամոտ մարդիկ։
Մկրտության արարողությունն ացկացրել է Լոս Անջելեսի արքեպիսկոպոս վերապատվելի Ջոն Թեյլորը։
20-ից 30 հյուրերի թվում եղել է Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռագլանդը, հայտնում է աղբյուրը։
Ինսայդերը նաև հայտնել է, որ երեխայի կնքահայրը ամերիկացի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, ձեռնարկատեր, պրոդյուսեր և Մեգան Մարքլի մտերիմ ընկեր Թայլեր Փերին է։ Լիլիբեթի կնքամոր անունը անհայտ է։
Փերին արարողությանը ժամանել է 10 հոգանոց ավետարանական երգչախմբի հետ և կատարել Oh Happy Day, ինչպես նաև This Little Light of Mine-ը: Վերջինս, ի դեպ, հնչել է նաև Մեգանի ու Հարրիի հարսանիքին։