Հայտնի է դարձել՝ ինչ պայմանով է Ռեալը պատրաստ ձեռք բերել Մբապեին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 2024 թվականին պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Ինչպես հայտնում է AS-ը` մադրիդցիները չեն փորձի գնել ֆրանսիացուն այս ամառ, քանի որ դա շատ թանկ կարժենա։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է տրանսֆեր իրականացնել, եթե 24-ամյա խաղացողն ավելի հասանելի լինի։
Նշվում է, որ Մբապեի համար «Ռեալ» տեղափոխվելու պայման կա։ Նախ, տրանսֆերը պետք է լինի անվճար, իսկ դա հնարավոր է 2024 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ի հետ Կիլիանի պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Երկրորդ՝ հարձակվողը պետք է հրապարակայնորեն խոստովանի, որ 2021 թվականին «Ռեալի» նկատմամբ վատ է վարվել, երբ հրաժարվել է տրանսֆերից։
Մադրիդցիներին ավելի շատ դուր է գալիս Մբապեին ձեռք բերելու տարբերակը, քան՝ Հոլանդին։