Քարդաշյան-Ջեներ ընտանիքը կարող է բաց թողնել Met Gala 2023-ը
Ամեն տարի մենք անհամբեր սպասում ենք Քարդաշյան-Ջեներ ընտանիքին Met Gala-ում տեսնելուն։ Գոնե այն պատճառով, որ աղջիկները գիտեն զարմացնել։ Նրանք միշտ պատասխանատու են իրենց հանդերձանքի ընտրության հարցում: Անցյալ տարի ռեալիթի հեռուստատեսության աստղերն առաջին անգամ ներկա էին Կոստյումների ինստիտուտի պարահանդեսին։ Սակայն ասում են, որ այս անգամ հնարավոր է աստղերը չմասնակցեն միջոցառմանը, փոխանցում է Showbiz.am-ը։
Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն այժմ կազմում է հյուրերի ցանկը։ Եվ, ըստ Page Six պորտալի, նա դեռևս չի նշել աստղային ընտանիքից որևէ մեկի անունը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Քարդաշյան-Ջեններ քույրերից որևէ մեկը կլինի Met Gala-ին։ Ի դեպ, Vogue-ի պատասխանատուները հրաժարվել են մեկնաբանություններից։
Պենելոպա Կրուզը, Միքայելա Կոելը, Ռոջեր Ֆեդերերը և Դուա Լիպան դարձել են Met Gala 2023-ի համանախագահներ։ Միջոցառման թեման է «Կարլ Լագերֆելդ. Գեղեցկության գիծ»։ Պարահանդեսը հարգելու է լեգենդար դիզայների հիշատակը, ով մահացել է 2019 թվականի փետրվարի 19-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 1-ին։