Անչելոտին խոսել է Մբապեի հնարավոր տեղափոխության մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրդյան թիմ հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով, որ երբեք չի պատասխանելու լրագրողների նման հարցին։
«Կիլիան Մբապեի տեղափոխությո՞ւնը։ Դուք կարող եք ինձ այս հարցը տալ այսօր, երեք օրից, երկու ամսից… Բայց ես երբեք չեմ պատասխանի դրան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ հարձակվողը ՊՍԺ-ի հետ միասին դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից՝ 1/8 եզրափակչում պարտվելով «Բավարիային»: Ֆրանսիացին, մեկնաբանելով իր ապագան փարիզյան ակումբում, ասել է, որ ցանկանում է օգնել թիմին հաղթել Լիգա 1-ում, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է հեռանալ թիմից։
Աղբյուր ArmSport.am