Եթե ֆուտբոլիստ չդառնայի, այգեպան կաշխատեի․ Բեն Ուայթ
«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը պատմել է, թե ինչով կզբաղվեր, եթե ֆուտբոլիստ չդառնար։
«Եթե ֆուտբոլիստ չդառնայի, հավանաբար, կաշխատեի հորս հետ։ Նա նախկինում այգեպան է եղել։ Կարծում եմ՝ դրա համար էլ մեծանալուս ընթացքում ինձ վրա ճնշում չի եղել։ Սկսեցի ֆուտբոլ խաղալ, բայց ինձ համար խնդիր չէր զբաղվելը նրանով, ինչ հայրս։
Ես փոքր ժամանակ ֆուտբոլ չէի նայում։ Եթե հեռուստացույցով լիներ, հինգ րոպե հետո դա ինձ ձանձրացնում էր, փոխարենը ես դուրս էի գալիս փողոց՝ ֆուտբոլ խաղալու։ Հիմա էլ չեմ նայում, նախընտրում եմիմ խաղից հատվածներ դիտել, որոնց նայելով կարող եմ կատարելագործվել։
Ես տարված եմ լավագույնը լինելու և արածս գործում հաջողակ լինելու մտքով: Ես միշտ փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ հաջողության հասնելու համար։ Այնպես որ, եթե ես զբաղվեի այգեգործությամբ, ամեն ինչ նույնը կլիներ»,- Ուայթի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Աղբյուր ArmSport.am