Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հերթական մարդասիրական բեռն է տեղափոխվել Արցախ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ-ի մարտի 10-ի տեղեկատվական տեղեկագրում։
Հաղորդվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիով պարեկություն է իրականացվել։
Հաղորդվում է նաև, որ ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և ՀՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։