Ինդոնեզիայի հյուսիսում սողանքների զոհերի թիվը հասել է 33-ի
Ինդոնեզիայի հյուսիսային մասում գտնվող Ռիաու կղզիներում սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Զոհվածների մարմինները Ռիաու կղզիների ոստիկանությունում են գտնվել մինչև երեկոյան ժամը 7-ը: Ընդհանուր առմամբ, զոհվել Է 33 մարդ», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ահմադ Ռամադանը:
Բացի այդ, 21 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ հաղորդվել Էր 25 զոհի մասին։ Ռիաու կղզիներում սողանքները սկսվել են հորդառատ անձրևների պատճառով։ Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։