ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին նրա աշխատասենյակում են։ Մեր տեղեկություններով՝ Գ.Սիմոնյանը Տիգրան Ավինյանի կադրերից է։