Կանսելոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ըստ Sport-ի, «Բավարիան» ասել է «Մանչեսթեր Սիթիին», որ ոչ երկարաձգելու է պայմանագիրը, ոչ էլ գնելու է պաշտպանին, ուստի նա կվերադառնա Անգլիա:
Պորտուգալացուն, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն տրանսֆերի, իսկ «Քաղաքացիների» առաջնահերթությունը խաղացողին վաճառելն է, սակայն ակումբը նաև հասկանում է, որ պետք է այլ տարբերակ դիտարկել:
Նման գործարքով հետաքրքրված կլինի «Բարսելոնան», որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և լավ հարաբերությունների մեջ է գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Այս մրցաշրջանում Կանսելոն չորս խաղ է անցկացրել Բունդեսլիգայում և 17՝ Պրեմիեր լիգայում։
Աղբյուր ArmSport.am