Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում։
Մասնավորապես, ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ և ական, «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Բերդաշեն գյուղի մի բնակիչ էլ Ամասիայի բաժին է տարել ատրճանակ ու ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։