Եհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով կան տասնյակ կյանքից զրկվածներ
Առնվազն վեց մարդ է զոհվել Համբուրգում Եհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով, առնվազն 24-ը վիրավորվել է, հարձակվողը փախել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հարձակումը, ըստ Hamburger Morgenpost-ի, տեղի է ունեցել հինգշաբթի օրը տեղի ժամանակով ժամը 21.00-ի սահմաններում Ալստերդորֆ թաղամասում։ Ինչպես հայտնում են Wetterauer Zeitung-ը և Allgemeine Zeitung-ը, հրաձգությունը տեղի է ունեցել աղանդավորական կենտրոնի մոտ։
«Առնվազն վեց մարդ մահացել է, նրանցից շատերը ծանր վնասվածքներ են ստացել», – «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Hamburger Morgenpost-ը:
Նախնական տվյալներով յոթ տուժածների վիճակը ծանր է։
Հարձակվողին դեռ չեն բռնել և փախուստի մեջ է, տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը։ Ողբերգության վայրում են փրկարարներն ու ոստիկանները։