Չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի․ Հրանտ Բագրատյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Անգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի:
-Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի:
Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա, դառնում է մեր թշնամին: Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։