Կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել և զարմացրել բժիշկներին
Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Ուորինգթոն քաղաքի 24-ամյա բնակչուհի Ռուբի Էդենը հինգ կիլոգրամից ավելի կշռող երեխա է լույս աշխարհ բերել ու զարմացրել բժիշկներին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Կինը պատմել է, որ հղիության վերջին շաբաթներին բժիշկներն իրեն ասել են, որ որդին մեծ է ծնվելու։ Նրանց հաշվարկներով՝ երեխան պետք է կշռեր մոտ չորս կիլոգրամ։
«Աղջիկս կշռում էր 3,9 կիլոգրամ, ուստի մենք մտածում էինք, որ երկրորդը ծնվելու է նույն քաշով, և անհանգստանալու ոչինչ չկար», – ասել է երիտասարդ մայրը:
Նորածինը՝ Թեդի անունով, ծնվել է 41 շաբաթականում՝ առողջական խնդիրների պատճառով կեսարյան հատման միջոցով։ Ըստ Էդենի՝ բժիշկները ցնցվել են, երբ կշռել են երեխային ու պարզել, որ նա կշռում է 5,3 կիլոգրամ։
«Ես միշտ նրան երեխա եմ կոչել, երբ նա ծնվեց: Բայց նա հսկա էր։ Երբ առաջին անգամ տեսա նրան, աչքերիս չէի հավատում։ Այնուհետև ես վերցրեցի նրան իմ գրկում և մտածեցի. «Այո, նա հսկայական է …», – հիշել է կինը:
Ծնվելուց հետո Թեդին խնդիրներ ուներ լյարդի հետ։ Նա սկսել է նիհարել, ուստի նա մշտապես գտնվում էր հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։
«Բայց հիմա նա հարյուր անգամ ավելի լավ է: Մենք այլևս չենք գնում հիվանդանոցներ. Բոլորն ուրախ են, որ նրան հաջողվել է գիրանալ»,- Shantnews.am-ի փոխանցման՝ ասել է Էդենը։
Կինը հավելել է, որ այժմ Թեդին վեց ամսական է, և իր տարիքի համար շատ մեծ է։