Ընդդիմությունը Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած ԱԺ նախորդ նիստի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։
«․․․Ողջամիտ ենթադրություն է ձեւավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու ՍԴ-ին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,- նշվում է դրա մեջ։
Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով»։
Մանրամասները՝ այստեղ։