Պատգամավորները պետնախարարին հրավիրել են խորհրդարան պարզաբանումներ տալու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, որ երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երեւանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման եւ կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձեւակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։
Սակայն պատգամավորները սպասում են նրա այցին՝ հասկանալու համար, թե պետնախարարն ունի՞ նման համոզվածություն, թե՞ մտքերը լավ չի ձեւակերպել։»:
Մանրամասները՝ այստեղ։