Եթե իմանամ, որ Մեսսին մնում է ՊՍԺ-ում, ապա Պարկ դե Պրենսում այլևս չեմ լինի․ Ռոտեն
ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան ակումբը Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու կարիք չունի։
«Ի՞նչ եք կարծում, Մեսսիի այսպիսի խաղը նորմալ է: Ես մեղադրում եմ նրան, նա կորցրել է բոլոր որակները։ Նա կարող էր առաջ անցնել, բայց գնդակը նետեց միայն Մբապեի ուղղությամբ։ Նա շանսեր չստեղծեց։
Ես քննադատեցի Մեսսիին, ինչի պատճառով ինձ ատում էին սոցցանցերում։ Բայց ասեք ինձ, թե ինչում է նա այդքան լավը: Եթե վաղը իմանամ, որ նա երկարաձգում է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Պարկ դե Պրենսում» այլևս չեմ լինի։
Մեսսին ՊՍԺ-ի իրական խնդիրն է։ Նման խաղացողների պատճառով թիմը չի կարող նորեկների հետ պայմանագիր կնքել, քանի որ աշխատավարձը ուռճացված է»,- Ռոտենի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am