Զուգարանի թուղթ ուտող կինը պատմել է իր կախվածության մասին (լուսանկար)
Ամերիկյան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի 47-ամյա բնակչուհին՝ Քեշա անունով, մանկուց սկսել է զուգարանի թուղթ ուտել և չի կարողանում կանգ առնել։ Նրա մասին պատմել է Daily Star-ը, փոխանցում է Lenta.ru-ն։
Կինը առաջին անգամ խոսել է իր կախվածության մասին ամերիկյան «Իմ տարօրինակ հակումները» վավերագրական հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Քեշան սկսել է զուգարանի թուղթ ուտել վեցերորդ դասարանում այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է եղել տեղափոխվել տատիկի և մորաքրոջ մոտ։ Դա հոգեբանական տրավմայի է ենթարկել աղջկան, և հանգստանալու համար նա սկսել է զուգարանի թուղթ ուտել։ Այդ ժամանակվանից Քեշան ամեն օր ուտում է զուգարանի թղթի մոտ 75 թերթ։
Քեշան թուղթ է պահում պայուսակի մեջ, մեքենայում և նույնիսկ իր հետ տանում է կինոթատրոն՝ ուտելով այն ֆիլմ դիտելիս: Կինը նախընտրում է երկշերտ զուգարանի թուղթ։ Օգտագործելուց առաջ այն բաժանում է մասերի, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ յուրացնի այն։ Քեշան խոստովանել է, որ շատ թուղթ ուտելու դեպքում տառապում է կղանքի հետ կապված խնդիրներից և ջղաձգությունից։ «Կարծում եմ, որ ես կախվածություն ունեմ դրանից, քանի որ սիրում եմ այն զգացողությունը, որ զուգարանի թղթը դիպչում է իմ լեզվին և լուծվում», - ասել է է նա: Կինը հավելել է, որ իր կախվածությունը կործանարար չի համարում, բայց մայրն այն համեմատում է թմրամոլության հետ։
Հաղորդմանը հրավիրված հոգեբույժն ասել է, որ Քեշայի ստամոքսը կարող է պայթել զուգարանի թուղթ ուտելուց, ինչը մահացու կլինի։ «Դուք ձեր մարմինը վտանգի տակ եք դնում և ձեր կյանքով ռուսական ռուլետկա եք խաղում», - Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է փորձագետը: Նշվում է, որ հաղորդումից հետո Քեշան կրճատել է թղթի սպառումը մինչև շաբաթական երկու անգամ։