60-ամյա ամերիկացին 1 ժամում ամենաշատ հրում վարժությունների համաշխարհային ռեկորդ է սահմանել
ԱՄՆ-ի բնակիչը մեկ ժամում գետնից հրում վարժությունների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է LADBible-ը՝ մանրամասնելով, որ իր օրինակով 60-ամյա տղամարդը ցանկանում է ապացուցել, որ տարիքը ընդամենը թիվ է։
Ռոբ Սթերլինգը մեկ ժամում կատարել է 3200 հրում և համաշխարհային ռեկորդ սահմանել։ Մեկնաբանելով իր ձեռքբերումը՝ ամերիկացին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել նման արդյունք ցույց տալ:
«Ես կատարում եմ 12 կրկնություններից բաղկացած կարճ «սեթեր», հետո վեր եմ կենում և հանգստանում մոտ յոթ վայրկյան, իսկ հետո ևս 12 կրկնում», - ասել է տղամարդը:
Այժմ նա սպասում է, որ իր ռեկորդը պաշտոնապես գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ Տղամարդը վստահ է, որ դա տեղի կունենա շատ շուտով, և հիմա մտածում է հաջորդ նվաճման մասին։