Հրապարակվել է մետրոյում դեռահասին գնացքի տակ հրած տղամարդու հարցաքննության տեսանյութը
Հրապարակվել է Վլադիմիր Կ.-ի հարցաքննության տեսանյութը, որը 15-ամյա տղային հրել է մետրոյի ժամանող գնացքի տակ: Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի ՆԳՆ-ն, փոխանցում է Shantnews.am-ը։
Ձերբակալվածը չի կարողացել բացատրել իր արարքի դրդապատճառները.նրա և տուժածի միջև ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի եղել: Միևնույն ժամանակ, տղամարդը գիտակցել է, թե ինչ է անում և հասկացել, որ դա կարող է հանգեցնել դեռահասի մահվան:
Տեսանյութում ձերբակալվածը նաև զղջացել է իր արարքի համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի մետրոյում ուղևորներից մեկը 15-ամյա դեռահասին հրել է մոտեցող գնացքի տակ։
Տուժած դեռահասը ողջ է մնացել, նրա կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով։