Բեռլինում կանանց թույլ են տվել լողավազաններում կիսամերկ լողալ
Բեռլինի լողավազաններում կանանց թույլատրվել է կիսամերկ լողալ։ Ասվում է Արդարադատության, բազմազանության և խտրականության դեմ Բեռլինի Սենատի գրասենյակի հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ավելի վաղ մի կին բողոքել է, որ իրեն թույլ չեն տվել Բեռլինի լողավազանում կիսամերկ լողալ, թեև կանոնները գենդերային սահմանափակումներ չունեն և պահանջում են միայն ստանդարտ լողազգեստներ կրել:
Գործակալության տվյալներով՝ մերկ կրծքով լողն այսուհետ պետք է հնարավոր լինի նաև կանանց և, համապատասխանաբար, կանացի կուրծք ունեցող անձանց համար։